Որտեղ կարող ենք օգտակար լինել ձեզ

Նախատեսված է ձեռնարկությունների հաշվապահական հաշվառումը ավտոմատացնելու համար։ Իր ունիվերսալ կառուցվածքի հաշվին «AcTrade–Account»-ը կարող է օգտագործվել ձեռնարկության ամենատարբեր տնտեսագիտական ոլորտերն ավտոմատացնելու համար` ապրանքանյութական արժեքների հաշվառման, մատակարարների հետ փոխադարձ հաշվարկների, աշխատավարձի հաշվարկման, հիմնական միջոցների մաշվածության հաշվարկման, հաշվապահական հաշվառման տարբեր բաժինների և այլն: Ծրագրի հիմքը 1C:Предприятие 8.3-ն է ,որը ամբողջությամբ մոդիֆիկացվել է ՀՀՀՍ-ին ու ՀՀ հարկային օրենսդրությանը:
Ծրագրի հնարավորությունների համառոտ նկարագիր՝
.Միաժամանակ մի քանի կազմակերպություններով հաշվառման վարում մեկ բազայում:
.Բանկային և դրամարկղային գործողությունների հաշվառում:
.Ապրանքանյութական արժեքների ձեռքբերման,ներմուծման հաշվառում ,հնարավորություն տալով առանձնացնել ԵՏՄ և 3-րդ երկրից ներմուծված ապրանքների փաստաթղթաշրջանառությունը։
.Առևտրային գործողությունների հաշվառում՝հնարավորություն տալով առանձնացնել մեծածախ և մանրածախ առևտրի տեսակները։Առանց քանակային սահմանափակման գնի տեսակների հաշվառում։
.Պահեստի հաշվառում՝հնարավորություն տալով ընտրել քանակային ,կամ քանակակագումարային հաշվառման տեսակները։Ինքնարժեքի հաշվառում .ԱՄԱԵ կամ միջին կշռված մեթոդով։
.Արտադրության հաշվառում ՝ինքնարժեքի ավտոմատ հաշվարկ,պլանային և վերջնական արժեքի համադրում և ճշգրտում։
.ՀՄ և Ոչ նյութական արժեքների հաշվառում:
.Աշխատավարձ և Կադրային հաշվառում:
.Ստանդարտ հաշվապահական հաշվետվություններ,Ունիվերսալ հաշվետվություններ:
.Հարկային հաշվետվությունների ստացում:
.Հարկային և հաշվապահական ծրագրերի միջև կապ XML Ֆայլերի միջոցով::
.Ստանդարտ տեղեկատուների և դասակարգիչների մուտքագրում:
.Գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների հաշվառում ըստ պայմանագրերի և հաշվարկային փաստաթղթերի։
.Ակցիզի և էկոլոգիայի հաշվառում:
.Ժամանակահատվածի վերջում արտարժույթային բոլոր հաշիվների ավտոմատ վերագնահատում
.Ժամանակահատվածի վերջում հաշիվների ավտոմատ փակում :
.Ամպային հարթակում ծրագրի ներդրման հնարավորություն:


Ծրագիրը նախատեսված է աշխատավարձի հաշվարկման և կադրային հաշվառման համար: Այն թույլ է տալիս ավտամատացնել աշխատավարձի հաշվարկը և կատարել ՀՀ օրենքով սահմանված պահումները: Ծրագրի միջոցով կարող ենք նաև կատարել կադրային հաշվառում, տեղափոխություններ, ստանալ վիճակագրական հաշվետվություններ աշխատակազմի վերաբերյալ:

