Որտեղ կարող ենք օգտակար լինել ձեզ

Ակթրեյդ-Հաշվապահույթյուն

Նախատեսված է ձեռնարկությունների հաշվապահական հաշվառումը ավտոմատացնելու համար։ Իր ունիվերսալ կառուցվածքի հաշվին «AcTrade–Account»-ը կարող է օգտագործվել ձեռնարկության ամենատարբեր տնտեսագիտական ոլորտերն ավտոմատացնելու համար` ապրանքանյութական արժեքների հաշվառման, մատակարարների հետ փոխադարձ հաշվարկների, աշխատավարձի հաշվարկման, հիմնական միջոցների մաշվածության հաշվարկման, հաշվապահական հաշվառման տարբեր բաժինների և այլն: Ծրագրի հիմքը 1C:Предприятие 8.3-ն է ,որը ամբողջությամբ մոդիֆիկացվել է ՀՀՀՍ-ին ու ՀՀ հարկային օրենսդրությանը:

Ծրագրի հնարավորությունների համառոտ նկարագիր՝

.Միաժամանակ մի քանի կազմակերպություններով հաշվառման վարում մեկ բազայում:
.Բանկային և դրամարկղային գործողությունների հաշվառում:Online Banking ծրագրերից քաղվացքների ներմուծում  և ծրագրից XML ֆայլով արտահանելու հնարավորություն
.Ապրանքանյութական արժեքների ձեռքբերման,ներմուծման հաշվառում ,հնարավորություն տալով առանձնացնել ԵՏՄ և 3-րդ երկրից ներմուծված ապրանքների փաստաթղթաշրջանառությունը։
.Առևտրային գործողությունների հաշվառում՝հնարավորություն տալով առանձնացնել մեծածախ և մանրածախ առևտրի տեսակները։Առանց քանակային սահմանափակման գնի տեսակների հաշվառում։ՀԴՄ սարքի ինտեգրում ծրագրին
.Պահեստի հաշվառում՝հնարավորություն տալով ընտրել քանակային ,կամ քանակակագումարային հաշվառման տեսակները։Ինքնարժեքի հաշվառում .ԱՄԱԵ կամ միջին կշռված մեթոդով։
.Արտադրության հաշվառում ՝ինքնարժեքի ավտոմատ հաշվարկ,պլանային և վերջնական արժեքի համադրում և ճշգրտում։Աշխատավարձի ,հիմնական միջոցի մաշվածության և այլ ծախսերի բաշխում պատրաստի արտադրանքի վրա (քանակային ,գումարային համամասնության եղանակով)
.ՀՄ և Ոչ նյութական արժեքների հաշվառում:
.Աշխատավարձ և Կադրային հաշվառում:
.Ստանդարտ հաշվապահական հաշվետվություններ,Ունիվերսալ հաշվետվություններ:
.Հարկային հաշվետվությունների ստացում:
.Հարկային և հաշվապահական ծրագրերի միջև կապ XML Ֆայլերի միջոցով::
.Ստանդարտ տեղեկատուների և դասակարգիչների մուտքագրում:
.Գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների հաշվառում ըստ պայմանագրերի և հաշվարկային փաստաթղթերի։
.Ակցիզի և էկոլոգիայի հաշվառում:
.Ժամանակահատվածի վերջում արտարժույթային բոլոր հաշիվների ավտոմատ վերագնահատում
.Ժամանակահատվածի վերջում հաշիվների ավտոմատ փակում :
.Ամպային հարթակում ծրագրի ներդրման հնարավորություն:

Baner-1
1С 7.7 Աշխատավարձ և կադրերի հաշվառում

Ծրագիրը նախատեսված է աշխատավարձի հաշվարկման և կադրային հաշվառման համար: Այն թույլ է տալիս ավտամատացնել աշխատավարձի հաշվարկը և կատարել ՀՀ օրենքով սահմանված պահումները: Ծրագրի միջոցով կարող ենք նաև կատարել կադրային հաշվառում, տեղափոխություններ, ստանալ վիճակագրական հաշվետվություններ աշխատակազմի վերաբերյալ:

Ծրագրի սկզբնական հնարավորություննրն են՝

.Աշխատանքի ընդունել աշխատակիցների և պահպանել կադրային տվյալներ
.Հիվանդության թերթիկի ստեղծում
.Պահպանել տարբեր տիպի բացակայությունների ցուցակը
.Արձակուրդներ մուտքագրել տեսակներով և կատարել հաշվարկներ
.Հատկացումներ և պահումներ կատարել աշխատակցից
.Հետին ամսաթվով հաշվարկներ կատարել
.Ամսադրույքին ավելացնել տարբեր տեսակի հավելավճարներ (օրինակ հավելավճար ստաժի համար 30%)
.Վարել հաստիքային ցուցակ
.Կատարել միջհաշվարկային վճարումներ
.Նախորդ ժամանակահատվածներից աշխատակիցների պարտքերի հիշեցում
.Կատարել աշխատանքից ազատում, վերջնահաշվարկ, և չօգտագործված արձակուրային գումարների հատուցում և այլն…

Team

Ծրագրի կարևոր և անհրաժեշտ մասն են կազմում փաստաթղթերի տպագրական ձևերը՝

.Աշխատանքի ընդունման պայմանագիր,
.Աշխատանքից ազատման հրաման
.Աշխատավարձի և հարկերի հատկացումներ
.Հիվանդության թերթիկ
.Արձակուրդի հատկացում
.Տաբել
.Հաստիքային ցուցակի հաշվետվություն
.Ֆիզ. Անձի եկամուտների մասին տեղեկանք
.Աշխատակցի քարտի ձևավորում և այլն

800x534
Գրավատուն

«1С 7.7 Գրավատուն» - ը հանդիսանում է ձեռնարկության գործունեության ավտոմատացման համակարգ, որն իր ունիվերսալ կառուցվածքի շնորհիվ կարող է օգտագործվել գրավատան ամենատարբեր գործողություններն ավտոմատացնելու համար: Ծրագրի միջոցով կարող ենք գրավատան հետ կապված ցանկացած հաշվարկ կատարել ավելի հեշտ և արագ: Ծրագրով աշխատելը խնայում է ձեր ժամանակի մեծ մասը և հնարավորություն տալիս ավելի ճշգրիտ հաշվարկելու ցանկացած հաճախորդի պարտավորություն:

 «Գրավատուն»  ծրագրի հնարավորությունները ՝

.Վարկային պայմանագրի կնքում։
վարկավորման հեշտ և օգտագործման համար մատչելի սխեմաներ։
.Տոկոսների նախնական արագ հաշվարկներ ցանկացած ամսաթվի համար (հաճախորդին վարկենական տեղեկացման հնարավորություն)։
.Ցանկացած գրավադրվող գույքի վարկենական գնահատում (ոսկերչական իրեր, ավտոմեքենաներ, կենցաղային տեխնիկա և այլն)։
.Վարկային պայմանագրերի բռնագանձման ծանուցումների և այլ փաստաթղթերի տպագրություն հաշված վարկյաններում։
.Հաճախորդների մասին ինֆորմացիայի և պատմության պահպանում, ինչպես նաև հաճախորդի ռիսկայնության մակարդակի սահմանում։
.Տոկոսների վճարման իրականացում
.Տոկոսի վճարման ժամկետի մասին հիշեցում
.Աճուրդների իրականացում։
.Փոխառություններ հիմնադիրներից
.Փոխառությունների և դրանց տոկոսների վճարում
.1C տիպային ծրագրին բնորոշ դրամարկղի փաստաթղթեր։
.Ձեռնարկության գործունեությանը վերաբերվող ցանկացած ռեգլամենտային և հաշվապահական հաշվետվություններ։
.Հաշվետվություններ, որոնք նախատեսված են վարկային պայմանագրերի վերաբերյալ արագ և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար
.Կենտրոնական Բանկին ներկայացվող ամսական և եռամսյակային ռեգլամենտային հաշվետվություններ։

Մեր Գործընկերները